ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ և ԱլԳ արտգործնախարարների հանդիպում. ի՞նչ ակնկալել Ռիգայի գագաթաժողովից

Լյուքսեմբուրգում ապրիլի 20-ին տեղի Է ունեցել Եվրամության անդամ երկրների և Արևելայն գործընկերության երկրների արտգործնախարարներ հանդիպում, որի ժամանակ կողմերը քննարկել են մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության մեջ մտնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրը իր ակնկալիքներն ունի այս գագաթաժողովից։

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր և Եվրամության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխվելու ականկալիքներ ունեն։ Ուկրաինայի արտգործնախարար Կլիմկինը նույնիսկ առաջարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում այս երկրների համար համագործակցության նոր ձևաչափ ստեղծել, քանի որ այս երկրները որոշակի դժվարությունների են բախվել Ասոցացման համաձայնագրի իրականացման ժամանակ։

Ռիգայում կայանալիք գագաթաժողովից Վրաստանը և Ուկրաինան ակնկալում են, մասնավորապես, Եվրամիության հետ  վիզային ռեժիմի ազատականացման ստորարում, ինչը, սակայն,  Եվրոպայում ոչ այդքան հավանական են համարում․Եվրոպայի համար միգրացիան լուրջ մարտահրավերներ է ստեղծել։ Փոխարենը, Բրյուսելը նախատեսում է Ռիգայի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին և Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին որոշում ընդունել։

Այսպես, ԵՄ նախատեսում է Վրաստանին տրամադրել է 410 մլն եվրո Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համար։ «Ներդրումները մենք պետք է իրականացնենք մանր և միջին ձեռնարկություններում, իսկ տարամադրվող միջոցների մի մասը պետք է հատկացվի այդ համաձայնագրի իրականացմանը»,-այս մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ պատրաստվում է Կիևին տրամադրել 250 մլն եվրո սուբսիդիա։

Լյուքսեմբուրգում Ադրբեջանի արտգործնախարարի ելույթից պարզ է դառնում, որ Բաքուն պատրաստվում է Ռիգայում քննարկել Եվրոպայի հետ էներգետիկ համագործակցության խորացման հարցը։ Սակայն, գագաթաժողովի ժամանակ Բաքվին դժվար հաջողվի խուսափել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ հարցերից։ Այս առումով Մամեդյարովը դժգոհել է, որ Եվրամիության և Արևելյան գործընկերության արժեհամակարգերը տարբերվում են և այդ տարբերությունները պետք է հաշվի առնվեն։

Այս հարցում Ադրբեջանի հետ համակարծիք էր նաև Բելառուսի արտգործնախարարը։ Հանդիպման  ժամանակ Բելառուսի արտգործնախարարն ընդգծել է, որ Մինսկն ակնկալում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև հավասարություն համաործակցության մեջ և այդ երկրների առանձնահատկությունների նկատմամբ ուշադրություն։ Բելառուսը նաև կոչ է արել ԵՄ-ին հնրավորինս արագ սկսել ԵԱՏՄ հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին բանակցությունները։

Հայաստանը Ռիգայում կայանալիք գագաթաժողովի արդյունքում հույս ունի Եվրամության հետ սկսել երկողմ հարաբերությունների իրավապայամանագրային հիմքի շուրջ բանակցություններ, ինչպես նաև մեկնարկել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: