ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սլովակիայում

Ապրիլի 20-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նիրված երրորդ արարողությունը, որը կազմակերպված էր Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովաիայի Հայկական Համայնքի նախագահմ Աշոտ Գրիգորյանի կողմից: Արարողությունը սկսվեց Հայոց ցեղասպանության շուրջ Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից ընդունված բանաձևին նվիրված խաչքարի մոտ: Մասնակիցների թվում էին Սլովակիայի Ազգային Խորհրդի պատվիրակության անդամնաները՝ ԱԽ փոխնախագահ Յան Ֆիգելի ղեկավարությամբ, Կառավարության անդամներ, դեսպաններ, քաղաքական հասարակական գործիչներ, լրագրողներ և հյուրեր տարբեր երկրներից:

Նախ կատարվեց ցեղասպանության զոհերի ոգեկոչման էկումենիկ արարարողություն՝ Բրատիսլավայի արքեպիսկոպոսության, Նիտրայի Արքեպիսկոպոսության և Հայոց Առաքելական եկեղեցու մասնակցությամբ՝ Եպիսկոպոսներ Մոնսինիյոր Յոզեֆ Հալկոյի, Մոնսինիյոր Վիլիամ Յուդակի և Հայր Բարսեղ Վարդապետ Փիլավչյանի կողմից:

Իր բացման խոսքում ԵՀՄՖ նախագահը նշեց Հայոց ցեղասպանության շուրջ ափյուռքահայ լոբիստական կազմակերպությունների ունեցած հսկայական հաջողությունների մասին, հատկապես շեշտելով Հռոմի Պապ Ֆրանցիսկոյի և Եվրոպայ Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ կատարած քայլերը: Պարոն Գրիգորյանը կրկին անդրադարձավ Սլովակիայում հինգ տարուց ի վեր գործող Հայոց ցեղասպանության քրեականացման օրենքին, նշելով որ այն սկսվել է տարածվել Եվրոմիության պետություններով մեկ. Սլովակիայի այդ քայլին վերջերս հետևեցին արդեն Հունաստանը և Կիպրոսը: Նա հատկապես կարևորեց Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը այսօր ընթացող ջարդերի և եղբայրասպան պատերազմների հենքի վրա, որոնք հրահրվում են օտար գերտերությունների կողմից և դարձել են չարիք : ԵՀՄՖ նախագահը կոնկրետ նշեց Հարավային Ուկրայինայում ընթացող պատերազմական իրավիճակներումև Օդեսայում տեղի ունեցած մարդկային անիմաստ կորուստների, Սիրիայում, Իրաքում և ողջ այդ տարածաշրջանում ընթացող քրիստոնյաների կոտորածների մասին, որոնք ունեն ցեղասպանության հայտանիշներ: Խստությամբ դատապարտվեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ոտնձգություններն ու Թուրքիայի՝ ,,նեոօսմանակն կայսրության,, շուրջ ունեցած նկրտումները, որոնք հաստատում են, որ այդ երկրներում ոչինչ չի փոխվել և Եվրոպայից պահանջվում է աչալրջություն՝ քրիստոնեական ամրոց հանդիսացող Արցախի և Հայաստանի պաշտպանության շուրջ:

Վերջում պարոն Գրիգորյանը նշեց, որ ԵՀՄՖ-ի համագումարում և նրան հաջորդած հավաքներին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակն ընդունվել է,որպես Հայ Դատի պաշտպանության շուրջ պայքարի սկիզբ, որի ավարտը ակնկալվում է մոտակա տարիներին: Սա նշանակում է, որ հայկական լոբիստական կազմակերպությունները պետք է սկսեն պայքարի վերջնական փուլը և միջազգային իրավական ատյաններին ներկայացնեն Թուրքիային դատապարտելու և պատժելու գործընթացը: Սա հատկապես կարևոր է Թուրքիայի ,,պանթուրքական,, նկրտումներին դեմն առնելու առումով:

Այնուհետև ելույթ ունեցան Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ պարոն Յան Ֆիգելը, Հունաստանի դեսպան Նիկոլաս Պլեքսիդասը, Կիպրոսի դեսպան պարոն Նեարխոս Պալասը, որոնք նշեցին Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը, հատկապես այսօր ընթացող տարատեսակ ջարդերի և ցեղասպանությունների դեմն առնելու միտումով: Սլովակիայի նախկին փոխվարչապես, Գերագույն Դատարանի նախագահ Ստեֆան Հարաբինը խոսեց ցեղասպանությունների ժխտման դատապարտման իր կողմից հաստատած քրեական օրենքի շուրջ, նշելով, որ նա շատ հպարտ է, որ այդ օրենքն ընդունելով Սլովակիան առաջին անգամ պատմության մեջ կատարեց աննախադեպ քայլ, որը կրկնել դեռևս վախենում են, նույնիսկ Ֆրանսիայի նման խոշոր պետությունները:

Միջոցառումն այնուհետև շարունակվեց կոմիտասյան երգերով և շարականներով համեմված համերգով և Հայկական եկեղեցում Հայր Բարսեղի կողմից մատուցված ժամերգությամբ:

Վերջում նշենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից ցավալիորեն անտեսվել է Սլովակիայի ունեցած հսկայական դերը Հայող ցեղասպանության ժխտման քրեականացման շուրջ ընդունված օրենքի հարցում և բացառիկ վատ կազմակերպված 100-ամյակի արարողակարգի պատճառով Հայաստան չեն ժամանելու այս միջացառմանը մասնակցաց պատվիրակությունները: Սրա մասին մենք առավել հանգամանալի կխոսենք միջոցառումների ավարտից հետո, այսօր միայն նշելով, որ ամեն օր խորանում են սփյուռքի լոբիիաստական կազմակերպությունների և հայկական իշխանությունների միջև տարաձայնություններն ու անջրպետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: