ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան իր թուլությունը քողարկելու նպատակով փորձում է Ղարաբաղի հարցում լարվածություն առաջացնել․ Իրանական կայք

Իրանական  “Vatankhahan”  կայքում հոդված է տեղադրվել, որտեղ նշվում է, որ  պատմության ընթացքում օսմանյան թուրքերն Իրանի հյուսիսային շրջանների վրա կատարած հարձակումների ընթացքում կոտորել են նաև Թավրիզի, Սալմասի, Ուրմիայի և Խոյի ազարիներին:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ջանքերին` լարվածություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, ինչպես հոդվածագիրն է փաստում «սեփական թուլությունը քողարկելու համար»։

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում ջանում է լարվածություն առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Էրդողանի արձագանքն առնվազն ծիծաղ է առաջացնում. Թուրքիան իր թուլությունը քողարկելու նպատակով փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցում լարվածություն առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ այդ կերպ ջանալով Անկարայի վրա գործադրվող ճնշումները թուլացնել»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի վերջում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվում առաջ քաշված առաջին թեզին, որի համատեքստում, մասնավորապես, նշվում է.

 «Ժամանակն է եկել, որպեսզի Իրանի ազարիները ևս ջանքեր գործադրեն, որպեսզի Օսմանյան Թուրքիայի կողմից Թավրիզի, Սալմասի, Ուրմիայի և Խոյի բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային զարհուրելի կոտորածները պաշտոնապես ճանաչում ստանան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: