ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրեսի շենքում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ մի շարք ազդեցիկ սենատորներ ու կոնգրեսականներ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, ով Հայաստան  է մեկնել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, հիշեցրել է, որ անցյալում Միացյալ Նահանգների պատմության մեջ պահեր են եղել, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ինչպես Ամերիկայի նախագահը, այնպես էլ՝ Կոնգրեսը: «Այս հարցի ճանաչումն անչափ կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև՝ Թուրքիային միանշանակ ուղերձ հասցնելու համար», - ընդգծեց կոնգրեսականը:

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն ընդգծել է, որ որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությունն իր բացասական հետքն է թողել ամբողջ մարդկության պատմության վրա:

Իսկ  կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում մեկ ամբողջ ժամ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն է ընթերցել:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: