ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության վերաբերյալ սեմինար Շվեդիայի խորհրդարանում

Ապրիլի 21-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում տեղի է ունեցել «Մոռացված Ցեղասպանություն 1915-1918» խորագրով սեմինար՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սեմինարին ներկա էին խորհրդարանականներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, կրոնական և հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է  Շվեդիայում ՀՀ դեսպանությունը:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը բացման խոսքում անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ պատմության դասերը չկրկնելու, ապագա ցեղասպանությունները կանխարգելելու և բռնությամբ քաղաքական խնդիրները լուծելու մտածելակերպի դեմ պայքարելուն։

«Նման մտածելակերպի դեմ պայքարը թույլ կտա մեր տարածաշրջանում հասնել իրական հաշտեցման, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից»,- նշել է դեսպանը: 

Սեմինարի ընթացքում ելույթ է ունեցել նաև Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Ռիկսդագի պատգամավոր Ռոբերտ Հալեֆը և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի փոխխոսնակ, հույն պատգամավոր Իոաննիս Ամանատիդիսը։ 

Միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը և պատմաբան Դևիդ Գաունտը խոսել են Ցեղասպանության պատմության, դրդապատճառների, քաղաքական և իրավական հետևանքների մասին, իսկ լրագրող Մարի Ստարկը ներկայացրել է թուրքական հասարակության մեջ դեպի խնդրի ճանաչումը նկատվող տեղաշարժը։ 

Լսարանին նաև բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն է ընձեռնվել: Սեմինարի ավարտին համերգային կատարմամբ հանդես է եկել շվեդահայ թավջութակահար Ջորջ Հայրապետյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: