ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1915-ը երբեք չես մոռանա. վերապրածների հիշողություններ

Երբ խոսում ես կամ ուղղակի հիշում, չես կարողանում հավատալ մարդկային այս դաժանություններին: Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգները պատմում են իրենց ընտանիքի պատմությունները:

 «Շատախի բոլոր բնակիչներին թուրքերը հավաքել են և փակել եկեղեցում, որ հրդեհեն: Նրա մեծ պապը՝ Ստեփանը, զգալով, թե ինչ ճակատագիր է սպասում իր ընտանիքին, այդ թվում որդուն՝ Հակոբին, փորձում է ելք որոնել: Բայց ի՞նչ ելք գտնել, երբ բոլորի ձեռքերը կապված էին, այն էլ՝ մեջքի ետևում: Հանկարծ նա նկատել է, որ եկեղեցու պատը մի փոքր խարխլված է, և քարը հնարավոր է տեղահանել: Հակոբի հայրը սկսել է  հարվածել պատին ձեռքերով և մեջքով: Կինն անընդհատ լաց էր լինում՝ խնդրելով, որ ամուսինը մի ճար անի, փրկի տղային՝ իր Հակոբին: Ի վերջո, ինչ-որ հրաշքով, նա կարողացել է տեղահան անել դարավոր այդ եկեղեցու մի կտոր քար՝ որդուն ասելով. «Փախի՛ր, գնա՛, թող ճրագս չմարի»...»,- պատմում է Անահիտ Ղազարյանը:

«Մեծ պապիկս ունեցվածքի տեր է եղել և վայելել է իր թուրք ռամիկների հարգանքը: Երբ Ադանայում թուրքերը ծրագրում են հայերի ջարդերը, նրանք հավաքում են քաղաքի բոլոր հայ տղաներին՝ անկախ տարիքից, բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք կրել, և մեկուսացնում մի ձիանոցում: Մայրս հիշում է, թե ինչպես մի օր իր պապիկն իրեն գրկեց և ասաց, թե իրենց թույլ են տվել այցելել ձիանոցում գտնվող իր քեռիներին: Այն բանից հետո, երբ քաղցրավենիք են վերցնում ու այցելում նրանց, մայրս այլևս երբեք չի տեսնում իր քեռիներին: Մյուս օրն առավոտյան թուրքերը ձիանոցը հրդեհում են...»,- պատմում է Սոնա Չալգուշյանը:

«Մայրս ցեղասպանության ականատեսներից է եղել, սակայն նա այնքան քիչ էր պատմում տեսածի ու ապրածի մասին, որ ես մինչև Ղարսում լինելը շատ բան չէի պատկերացնում… Նա Սարիղամիշից է եղել: Ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայ երեխաների նման, նա էլ հայտնվել է ամերիկյան մանկատանը: Հայրս` Վահրադյան Սենոն, ծնվել է 1907 թվականին Նորաբերում: Հայրս ևս եղել է ցեղասպանության ականատեսներից: Թուրքերը հարձակվել են և գյուղի բոլոր բնակիչներին աքսորել առանց տարիք և սեռ հաշվի առնելու: Հայրս այդ ժամանակ հիվանդ է եղել: Աքսորի ճանապարհին հորս մայրն անհետացել է, նրա մասին տեղեկություն այդպես էլ չենք ունեցել: Իսկ հորս ու պապիս, ողջ մնացած հայերի հետ, փակել են եկեղեցում: Այստեղ ծանոթ մի թուրք հորս ու պապիս զգուշացրել է, որ եկեղեցին շուտով հրկիզելու են: Նրանք փախուստի են դիմել և փրկվել…»,- պատմում է Դարիկո Մելքոնյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: