ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում

Մենք սրտագին ապրումակցում ենք հայ ժողովրիդին, որն ապրել է պատմության ընթացքում ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Այդ մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեկուկես միլիոն մարդ սպանվեց, 600 հազարից ավելի մարդ տեղահանվեց։ 1915 իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը։ Միլիոնավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում եւ փկվեց․ Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործության միջազգային ճանաչման։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կատարվածը անվանեցին մարդկության դեմ հանցագործություն»։ 

«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառումներ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը հասնում է 3 միլիոնի։ Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է հետեւողական։ Մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանդը ի կարող արդարացում ունենալ»,- նշել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ ողբերգությունները չկրկնվեն։  

Նրա խոսքով, այսօր աշխարհի մի շարք տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, ազգայնամոլությունը, մարդատյացությունը։ «Պետք է հարց տանք, ինչու է այս ամենը տեղի ունենում»,- ասել է նա։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: