ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ովքե՞ր են մասնակցում Գալիպոլիի միջոցառումներին

Պաշտոնական Անկարան օրերս պաշտոնապես հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնք մասնակցելու են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին: Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակով մասնակցելու է շուրջ 80 երկրի ներկայացուցիչ: Նախագահի մակարդակով ներկայացող երկրները հետևյալն են՝ Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Ջիբութի, Չադ, Հարավային Սուդան, Իրաք, Իռլանդիա, Մոնտենեգրո, Կատար, Պակիստան, Մակեդոնիա, Նիգեր, Սենեգալ, Սլովենիա, Սոմալի, Թուրքմենստան, Կոսովո և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն: Մեծ Բրիտանիան կներկայացնի արքայազն Չառլզը: Ներկա են լինելու Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետերը: Ռուսաստանն ու Ալժիրը կներկայանան խորհրդարանի խոսնակի մակարդակով, Աֆղանստանը, Գամբիան և Զամբիան՝ փոխնախագահների: Մի քանի տասնյակ երկրներ ներկայացված են տարբեր նախարարների ու դեսպանների մակարդակով:

Ուշադրություն է գրավում աֆրիկյան երկրիների առատությունը, իսկ Հարավային Ամերիկայի երկրները գրեթե ներկայացված չեն: Եթե Ադրբեջանից ներկա է լինելու նախագահ Իլհամ Ալիևը, ապա Վրաստանից պաշտպանության նախարարը: Ֆրանսիան նույնպես կներկայանա պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ Գերմանիան՝ պաշտպանության նախարարի խորհրդականի մակարդակով:

Վատիկանը, ավելի վաղ տարածված տեղեկության հակառակ, ներկայացուցիչ չի ուղարկելու Թուրքիա: Ըստ Hurriyet-ի` Վատիկանի դեսպանությունում ասել են, որ միջոցառմանը իրենց ներկայացված չլինելը պայմանավորված է արդարադատության և խաղաղության հարցերով պապական խորհրդի նախագահի,- որը և պետք է մասնակցեր միջոցառմանը,- վատառողջ լինելով:

Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին ԱՄՆ-ից պատվիրակություն չի մեկնի: Միացյալ Նահանգները կներկայացնի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը, այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News կայքը՝ հղում անելով ԱՄՆ դեսպանության խոսնակին:

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության օր նշանակեց 2015թ. ապրիլի 24-ը՝ Թուրքիա հրավիրելով աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը մինչ այդ՝ 2014թ. օգոստոսին, ինքն էր Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նախկինում Գալիպոլիի հաղթանակի միջոցառումները նշվում էին մարտի 18-ին: Տեղափոխելով ամսաթիվը՝ Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ապրիլի 24-ին Երևան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները, 60 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: