ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թինա Կանդելակի. Ես սգում եմ իմ մոր ժողովրդի հետ միասին

Թինա Կանդելակին իր Instagram-ի իր էջում թողել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում.

«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այսօր սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Ամեն ընտանիքում կա մեկը, ով հիշում է ապրած ցեղասպանության մղձավանջը: Այդ ցավը թարմ է, իսկ վերքը դեռ ցավում է` հիշեցնելով  բոլորին, որ ֆաշիզմն արդարացում չունի: Որևէ ազգ չի գերազանցում մյուսին և առավել ևս որևէ իրավունք չունի կյանքից զրկել` ըստ ազգային հատկանիշի:

Ես սգում եմ իմ մոր, տատիկի, պապիկի ժողովրդի հետ միասին, որոնց ևս ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ նրա զավակները լինեն, այս օրը նրանք միավորվում են անտեսանելի կապով, ինչը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ո'չ ոք և երբե'ք»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: