ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարության է ընդունել

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը: Պետդուման խորին ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչպես նաև այն ժողովուրդներին, որոնք տուժել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգության ժամանակ:

«Պատմության դժվար հարցերը պետք է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում նաև դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում ամուր խաղաղության և անվտանգության հաստատման»,- նշել են պատգամավորները։

Պետդուման կարծում է, որ Եվրասիա մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների և իրավահավասար համագործակցության, խաղաղության և արարման օրինակ։

Փաստաթղթի մեջ նաև նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», ինչպես նաև հանդես են գալիս «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: