ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արսեն Ավակով. Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ, այլ չսովորած դաս` ամբողջ մարդկության համար

Ուկրաինայի ՆԳի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ավակովը գրել է, որ Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ, այլ, ցավոք, «չսովորած դաս ամբողջ մարդկության համար»:

«Ցավդ տանեմ: Եվրոպան հիշում է մեկուկես միլիոն սպանված, տանջանքների ենթարկված և սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ «սխալ» ազգությունն էր ու «սխալ» հավատքը: Դա մանրակրկիտ մտածված սպանություն էր, որը տևել է երկու տասնամյակ»:

Ավակովն իր գրառման մեջ այնուհետև անդրադարձել է Եվրամայդանում ու հետագայում Ուկրաինայի արևելքում զոհված հայերին, որոնք, նրա խոսքով, կռվում էին իրենց երկրի համար: Նրանցից առաջինը Սերգեյ Նիգոյանն էր: Ինչպես գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարը, երկրի զինված ուժերում, Ազգային գվարդիայում, Ներքին գործերի նախարարության կազմում և կամավորական ջոկատներում զոհվել է ընդհանուր առմամբ 52 հայ:

«Ուկրաինացի լեգենդար բանաստեղծուհի Լինա Կոստենկոն գրել է հրաշալի տողեր. «Ցավդ տանեմ», ինչը նշանակում է՝ «Քո ցավը վերցնեմ ինձ վրա»: Եկեք մենք էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշելու միջոցով ողբերգությունը երբեք չկրկնվի:

Այսօր ուկրաինական խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ավակովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: