ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդները Արցախից ոտքով հասել են Երևան` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին

Ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չափար գյուղից «Հայ բարեկամների միավորման» տասը երիտասարդներ ոտքով  հասել են Երևան՝ Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին,-հայտնում է Panorama.am-ը: Երիտասարդներն անցել են մոտ 450 կմ ճանապարհ՝ Չափար-Ստեփանակերտ- Լաչին-Գորիս-Էջմիածին-Երևան ուղղությամբ:

Երիտասարդներից, որոնց թվում է նաև 12-ամյա Տիգրանը, պահանջվել է 10 օր Ծիծեռնակաբերդ հասնելու համար:

«Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ենք: Ղարաբաղից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ենք եկել ոտքով: Մենք որոշեցինք քայլել և զգալ այն ֆիզիկական ցավը, որն զգացել են 1,5 մլն հայերը, որոնք տեղահանվեցին իրենց բնօրրաննից: Չեմ կարող նկարագրել, թե հոգևոր ինչ զգացողություններ ենք ունեցել»,- նշել է «Հայ բարեկամների միավորում» հ\կ նախագահ Սերգեյ Եփրեմյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: