ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռումինիայի խորհրդարանը կոչ է արել ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանությունների հիշատակման օր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը: 

«Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արևելքում հայերի դեմ կոտորածի 100-րդ տարելիցը: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինչպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետև այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, և նախորդել է նացիստների և Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում է արնահոսել, եթե չես վիրակապում»՝ ինպես հայտարարել է Հռոմի պապը ապրիլի 12-ին: Թեև Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել Ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը:

Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական Խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն»,- ասվում է հայտարարության մեջ:

«Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների և գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաև հայերի դեմ Ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով Ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,- առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: