ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի արձակագիր Բեռնար Վերբերը Հայաստանում

Երեկ երեւանյան ԼՈՖԹ ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Գրական Տապան. ապրիլ» փառատոնի պատվավոր հյուր` ֆրանսիացի արձակագիր Բեռնար Վերբերի հետ: Հայ ընթերցասերների հետ հանդիպման ընթացքում Վերբերը ներկայացրեց իր «Պատմվածքների ժողովածու» գիրքը, որը նաեւ հայերեն էր թարգմանվել:
Գրքի շնորհանդեսն անցավ ընթերցումների և քննարկումների շատ աշխույժ եւ ջերմ միջավայրում, իսկ արձակագիրն ինքը օգտվելով առիթից հայտարարեց, որ քաջ գիտակցում է, թե այդ պահին ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ հուզված ու ոգեւորված է ողջ հայ ժողովուրդը: «Իհարկե, ես զորակից եմ ձեր դատին, որը ճշմարտության ու արդարության  խնդիր է: Բայց պետք չէ նայել դեպի անցյալը, պետք է փորձել հայացքն ուղղել դեպի ապագան: Կարծում եմ, որ հենց այս պատգամն է, որ բավարար չափով չի ասվում հայերին՝ Հայաստանն ապագա ունի: Ինձ թվում է, որ ամեն տեղ միայն ասում են՝ ունենք անցյալ, ունենք անցյալ, բայց չէ որ նաեւ ապագան կա», - դիմել է հավաքվածներին Բեռնար Վերբերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: