ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել Սոչիում

Սոչիի Կաթոլիկ եկեղեցում ապրիլի 24-ին պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել 100-րդ տարելիցին վերաբերյալ միջոցառում, որը կազմակերպվել է Ռուսաստանի հայ կաթոլիկների կողմից՝ հաղորդում է «Արմեդիա» ՏՎԳ թղթակիցը Սոչիից։


Պատարագը սկսվել է եռագույն մոմը վառելուց՝ խորհրդանշող Հայաստանի դրոշի երեք գույները։ Այնուհետև հնչել են եկեղեցու զանգերի 100 ղողանջները։

Պատարագի ընթացքում կոչ է արվել աշխարհի բոլոր մարդկանց սպանել իրենց մեջ անտարբերությունը, քանի որ մարդիկ բավական անտարբեր են դարձել միմյանց տառապանքների հանդեպ։


Եկեղեցում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշատախտակ։ Տեղի է ունեցել 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, մասնակիցներին ներկայացվել են Հայոց ցեղասպանության պատմությունը, տեղի ունեցած բռնությունները։ Հնչել են հայկական ազգային երգեր,  բանաստեղծություններ։

Ըստ «Արմեդիա» ՏՎԳ թղթակցի, մասնակիցների թիվը գերազանցել է 300-ը։   

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: