ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քիմ. «Հայրս հաճախ էր ասում` ինչ էլ որ լինի, աղջիկնե՛ր, երբեք չփոխեք ձեր Քարդաշյան ազգանունը»

Time-ը հրապարակել է Քիմ Քարդաշյանի հոդվածը, որտեղ աշխարհահռչակ աստղը պատմում է իր ընտանիքի պատմությունը, որ կարողացել է խուսափել Ցեղասպանության արհավիրքից ու խոստանում է անել հնարավորը՝   Ցեղասպանության ճանաչման գործում:   «Երբ մենք փոքր էինք, իմ հայրը հաճախ էր խոսում մեր արմատների մասին։ Դա մեր կյանքի մեծ մասն էր։ Մենք հայկական ուտելիքներ էինք ուտում, պատմություններ էինք լսում: Մեզ ասել էին, որ շատ հայեր հանել են իրենց ազգանվան «յան» վերջավորությունը՝ վախենալով, որ նրանց կսպանեն։ «Ինչ էլ որ լինի, աղջիկնե՛ր, երբեք չփոխեք ձեր Քարդաշյան ազգանունը»,- ասում էր հայրս մեզ»,- հիշում է Քիմը։ Նա պատմում է, որ իր նախնիները Հայաստանից Լոս Անջելես են ժամանել 1914թ.՝ անմիջապես Ցեղասպանությունից առաջ:   «Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ցանկանում էր վերադառնալ Հայաստան։ Հայրս կցանկանար վերադառնալ այնտեղ։ Տատիկս եւ պապիկս, նախատատս ու նախապապս  կցանկանային վերադառնալ։ Սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Եվ վերջապես այս ամիս իմ քույր Քլոեն, դուստրս՝ Նորթը, եւ ամուսինս՝ Քանիե Ուեսթն ու ես ուղեւորվեցինք Հայաստան։ Մենք արել ենք դա խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ես շարունակելու եմ հարցեր տալ եւ պայքարել Ցեղասպանության ճանաչման համար։ Ես կցանկանայի, որ նախագահ Օբաման օգտագործեր ցեղասպանություն բառը»,- գրում է Քարդաշյանը։   Նա նշում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը։ Ու չնայած դա հիմա Թուքրիայում ապրող մարդկանց  մեղքը չէ, այնուամենայնիվ «եթե  ճանաչեն, ամեն մեկը կկարողանա առաջ շարժվել»։   «100-ամյա տարելիցի կապակցությամբ յուրաքանչյուրը մանուշակագույն կրծքանշան է կրում։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինձ նվիրեց իրենը, երբ մենք հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրելի գույնն է, այդ պատճառով նա դա ամեն օր ցանկանում է կրել։ Երբ նա մեծանա, ես կբացատրեմ նրան դրա իրական խորհուրդը։ Ես կիսով չափ եմ հայ, բայց ես մեծացել եմ հայ ինքնության ուժգին զգացողությամբ եւ ցանկանում եմ, որ իմ աղջիկը նույնպես ունենա այդ զգացողությունը»,- գրում է Քիմ Քարդաշյանը։   

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: