ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովն արձագանքել է Անկարայի մեղադրանքներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի  միջոցառումներին պատճառ չէ Թուրքիայի կողմից բացասական արձագանքի համար: Կրեմլի  կարծիքն է փոխանցել  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է ինչ-որ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ  ռուս առաջնորդին, ով 1915թ. դեպքերը գնահատել է որպես ցեղասպանություն, խորհուրդ են տալիս իմանալ՝ «ինչ է ցեղասպանությունը և ինչպիսին են նրա իրավական սահմանները»:

Պեսկովը շեշտել է, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար,  Եվրասիական տնտեսական միության անդամ,  Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր, առհասարակ, Մոսկվան և Երևանը կապված են  խորը պատմական արմատներով։

«Բնական է, որ նախագահն  այլ պետությունների առաջնորդների հետ ներկա է եղել Երևանում հիշատակի միջոցառումներին:  Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ Պուտինի ելույթին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միաժամանակ Պեսկովը կարևոր է համարել,  որ Թուրքիան ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է. «Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները բավականին լայն են։ Մենք շատ ենք գնահատում մեր փոխհարաբերությունները  Թուրքիայի հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: