ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության միջազգային կոնվենցիան հերքում է Թուրքիայի պնդումները

Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական պահը հեռու չէ,  եգիպտացի պատմաբան, գիտնական և միջազգային իրավունքի մասնագետ Այմամ Սալամայի խոսքերն է մեջբերում NEWS.am-ը։  Գիտնականը նշել է, որ երկրորդ անգամ է ժամանում Հայաստան։ «Ես իմ խորին ցավակցություններն եմ հայտնում հայ ժողովրդին, Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ցեղասպանությունից տուժած հայ ընտանիքներին»,- ասել է Այմամ Սալաման։

Մասնագետի կարծիքով՝ ՄԱԿ 1948թ. կոնվենցիայի 1-ին հոդվածով ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է անկախ նրանից` դա կատարվել է պատերազմական, թե խաղաղ իրավիճակներում։ «Հետևաբար, դա փաստացի շատ հստակ և անվիճելի կերով հերքում է թուրքական կողմի պնդումները։ Եթե Դուք հարցնեք իրավաբաններին, փաստաբաններին, մարդու իրավունքների պայքարի ակտիվիստներին, նրանց 90 տոկոսը կասի, որ Հայոց ցեղասպանությունը տիպիկ ցեղասպանություն էր, ինչպես դա որակում է միջազգային իրավունքը, միջազգային հումանիտար իրավունքը և Ժնևի կոնվենցիան»,- ընդգծել է Սալաման՝ հավելելով, որ թուրքական կառավարությունը պետք է ուղերձ հղի ոչ թե հայ, այլ սեփական ժողովրդին, որպեսզի նրանք հասկանան, թե իրականում ինչ է եղել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: