ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թանկյան. «Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է վնասի փոխհատուցում»

System of a Down խմբի մենակատար և հիմնադիր Սերժ Թանկյանը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ SOAD-ի «Արթնացրեք հոգիները» երևանյան համերգն իր համար ինքնատիպ և յուրօրինակ փորձ էր, նշում է Новости-Армения գործակալությունը:

Հիշեցնենք, որ «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում կայացած System of a Down խմբի համերգը տեղի է ունեցել Երևանում ապրիլի 23-ին և նվիրված էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Երաժիշտները չէին սպասում, որ հանդիսատեսը կերգի նրանց հետ անգլերեն: Խմբի անդամներն այնքան ոգևորված էին, որ  նրանցից մեկն անգամ փոխել է տոմսը` Հայաստանում ավելի երկար մնալու համար», - ասաց Թանկյանը:

Նա խոստովանեց, որ ամենաանգրագետ երաժիշտն է, չի սովորել ոչ ռոք-երաժշտություն, ոչ էլ դաշնամուր նվագել: «Պարզապես,  երբ դարձա 15-20 տարեկան, հասկացա, որ երաժշտությունը մի կյանքի միակ ընտրությունն է», - ասաց նա:

Խոսելով այն ուղերձների մասին, որոնք նա համերգի ժամանակ ուղղել է ՀՀ կառավարությանը երկրից արտագաղթը դադարեցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին` Թանկյանը նշեց, որ  իշխանության կողմից արձագանք չհետևեց: Թանկյանին մտահոգում են նաև Հայաստանի բնապահպանական խնդիրները:

«Երբ արտահայտում էի այդ խոսքերը, մտածում էի Հայաստանի ապագայի, իմ տատիկի և պապիկի մասին: Հայաստանի պես նման փոքր երկրում վտանգավոր է մշակել այդքան հանքատարածքներ առանց շահագործման կոնկրետ սահմանափակումների» , - ասաց Թանկյանը:
Երաժիշտն ունի պատմական հայրենիքի հետ կապված ստեղծագործական ծրագրեր: «Հիմա ես Գոռ Սուջյանի հետ (Dorians խմբի մենակատար) աշխատում եմ երգի վրա», - ասաց նա:

Վերադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, որին նվիրված է «Wake Up The Souls» շրջագայությունը` նա նշեց, որ «ճանաչում նշանակում է վնասի փոխհատուցում և արդարության վերականգնում»: Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թանկյանի կարծիքով, կարևոր է ոչ միայն Ցեղասպանության զոհերի, այլ նաև երիտասարդության համար, որն այլևս ընկճված չի լինի «զոհի բարդույթով» և ավելի ազատ կդառնա:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: