ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական սփյուռքի ներկայացուցիչը հանդիպել է Իսրայելի նախագահին

Կիրակի օրը Հայկական սփյուռքի ներկայացուցիչը հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, վերջինիս Երուսաղեմի նստավայրում` հայտնելու իր հիասթափությունը այն փաստի առնչությամբ, որ Իսրայելի իշխանությունները շարունակում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը «զանգվածային սպանություններ» անվանել, հայտնում է Sputnik News-ը  :

Հանդիպումից հետո Իսրայելի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը բավականին տարօրինակ հայտարարություն է տարածել`նշելով, որ Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում որևէ պետության պատասխանատու համարել «հայերի ողբերգության» համար, սակայն նրանք չեն արհամարհում փաստերը:

Համաձայն նույն հայտարարության` Իսրայելի նախագահը կարևոր է համարում նման հանդիպումները Հայկական սփյուռքի ներկայացուցիչների  հետ, ովքեր քննադատում են իրեն 1915 թվականի ջարդերը Ցեղասպանություն չանվանելու համար:

Մի ժողովուրդ, որ վերապրել է Հոլոքոստ, ներկայացնող նախագահի կողմից հայկական ջարդերը Ցեղասպանություն չանվանելը, իհարկե, հակասում է բարոյական բոլոր արժեքներին: Ռաֆայել Լեմկինը` հրեական ծագմամբ լեհ փաստաբանն, առաջինն էր, ով օսմանյան թուրքերի կողմից հայերի ջարդերը Ցեղասպանություն անվանեց:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: