ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է ԵՄ-Ուկրաիան գագաթաժողովը

Այսօր՝ ապրիլի 27-ին, Կիևում մեկնարկել է ԵՄ-Ուկրաինա 17-րդ գագաթաժողովը։ Սա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումից հետո բարձր մակարդակի առաջին հանդիպումն է։ Գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առանձնազրույցները Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահնձնաժողովի նախագահ ժան-Կլոդ Յունկերի հետ։  Այնուհետև աշխատանքային ճաշի ժամանակ նրանց կմիանա Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

Ինչ վերաբերում է գագաթաժողովի օրակարգին, ապա նշենք, որ գագաթաժողովի ժամանակ ուշադրության կենտրոնում է լինելու ԵՄ հետ Ասոցացման  համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների, ապակենտրոնացման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի, երկրում բիզնես միջավայրի բարելավման, էներգետիկ ոլորտի վերակազմակերպման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։  

Ինչպես տեղեկացնում է Եվրախորհրդի մամլո ծառայությունը, գագաթաժողովի շրջանակներում կողմերը կքննարկեն նաև Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և ԵԱՀԿ առաքելության աշխատանքը։ Կքննարկվի նաև Ուկրաինայում Եվրամիության խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը։ Սակայն, ինչպես նշել է Տուսկը, ԵՄ այս հարցում առանձնակի ոգևորություն չի դրսևորում, և այս գագաթաժողովի ժամանակ նման որոշում չի ընդունվի։

Գագաթաժողովի շրջանակներում՝ ապրիլի 28-ին, Կիևում կկայանա Միջազգային դոնորային համաժողով, որի ժամանակ քննարկվեն Դոնբասի վերականգմանը, Ուկրաինայում բիզնես միջավայրի բարելավմանը, ագրարային քաղաքականությանը և Էներգախնայողությանը վերաբերող հարցեր։ Փետրվարին Բրյուսելը հայտարարել էր, որ այս համաժողովի շրջանակներում նախատեսվում է Ուկրաինայի տնտեսության վերականգման համար 15 մլրդ դոլար ներգրավել։ Սակայն ԵՄ և ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելուց հետո նախատեսվում է, որ համաժողովի ժամանակ Ուկրաինան կներկայացնի բարեփոխումների ընթացքը։

Եվրամիությունում նշում են, որ բարեփոխումների հարցում Ուկրաինան որոշակի առաջընթաց է գրացել առանձին ոլորտներում, ինչպես օրինակ Էներգետիկ ոլորտում, որը դիվեսիֆիկացվել է նորվեգական գազի մատակարարման շնորհիվ։ Բրյուսելում նշում են, որ բարեփոխումների հիմնական մասը սոցիալական կամ տնտեսական ուղղվածություն ունի, ինչի հետ կապված դեռ անհրաժեշտ են հավելյալ աշխատանքներ։

Նշենք, որ փորձագետները վստահ են, որ գագաթաժողովի ժամանակ Ուկրաինան կստանա աջակցության հավաստիացումներ, սակայն լուրջ առաջընթաց տեղի չի ունենա։ ԵՄ արդեն  հասկացրել է Կիևին, որ մոտ ապագայում ԵՄ  Ուկրաինային չի տրամադրի առանց վիզային ռեժիմ։ Իսկ Տուսկը օրերս բացառել է առաջիկա 10 տարիների ընթացքում ԵՄ ընդլայնումը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: