ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նազարբաևը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում

Չնայած, որ Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր արձանագրությունների մշակումից հետո՝ մինչև մայիսի 3-ը,  արդեն հրապարակվել են ապրիլի 27-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։ Այսպես, «Նուր Օտան» կուսակցության առաջնորդ, Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վճռական հաղթանակ է տարել՝ ստանալով ընտրողների ձայների 97.7%։ Կենտրոնական ընտական հանձնաժողովի փոխանցմամբ՝  կոմունիստ թեկնածու Թուրգուն Սըզդըկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը համապատասխանաբար ստացել են ձայների 1.6%-ն ու 0.7 %-ը:

Հարկ է նշել, որ Նազարբաևի հաղթանակը վճռական էր, ոչ միայն ձայների բացարձակ մեծամասնություն ստանալու, այլ նաև դրա վերաբերյալ ընդդիմության արձագանքների տեսանկյունից։

Այսպես, Ղազախստանի կոմունիստների առաջնորդ Թուրգուն Սըզդըկովը իր աջակցությունն է հայտնել Նազարբաևի որդեգրած քաղաքականությանը՝ շեշտելով նրա հսկայական ներդրումը երկրի զարգացման գործում։ Սըզդըկովը բնական է համարել Նազարբաևի վերընտրվելը։ «Բանական է, որ ժողովուրդը նրան է վստահում իր իսկ սկսած գործը»,- ասել է կոմունիստների առաջնորդը։ Հետաքրքրական է, որ նա դժվարացել է մանրամասնել իր և Նազարբաևի միջև առկա տարաձայնությունները։ Ընտությունները քննադատելու առիթ չի ունեցել նաև մյուս թեկնածուն՝ Ղազախստանի արհմիությունների նախագահ Աբելգազի Կուսաինովը։

Փաստորեն, այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այսօր Ղազախստանում իրական ընդդիմություն, ինչպես նաև Նազարբաևի առաջադրած քաղաքականությանը, այլընտրանք չկա։

Ավելացնենք, որ 2011 թվականի նախագահական ընտրություններում նույնպես Նազարբաևը հաղթանակ է տոնել ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 95.55%։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: