ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է «Ծաղկահավաքը»

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի  փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ հարյուր հազարավոր այս ծաղիկները հատուկ տեխնոլոգիայով վերամշակվելու են, ինչի արդյունքում ստացվելու է գրելու թուղթ:

«Այն նվիրաբերվելու է Ցեղասպանության թանգարանին, որն այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելիս: Իսկ ծաղիկների մնացած մասին պատրաստված պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակի հողի մշակման համար», - ասել է Մարտիրոսյանը:

Տարբեր երիտասարդական կազմակերպությունների  ներկայացուցիչները, դպրոցականներն ու ուսանողները, կամավորները  թոշնած ծաղիկները հավաքելուց հետո ցողունն անջատում են ծաղկաթերթիկից: Առաջինից պատրաստվում է պարարտախառնուրդը, իսկ թերթիկներից՝ վերամշակված թուղթ: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթիկից ստացվում է A3 չափի 40 թուղթ:

Ավանդական դարձած ծաղկահավաքը իրականացվում է 2010-ից և ավանդաբար տևում էր մեկ օր, սակայն այս տարի ծաղկահավաքի համար կպահանջվի երկու օր, որպեսզի ծաղիկների ողջ քանակությունը մշակվի, և ընտրված ծաղկաթերթիկները չորանան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: