ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանը բացատրություններ է ակնկալում Վաշինգտոնից

Այսօր կկայանա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և նրա իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Զարիֆի հանդիպումը։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։ Սա նրանց առաջին հանդիպումն է Լոզանում այս ամսվա սկզբին Իրանի միջուկային ծրագրի շուրջ  շրջանակային համաձայնագրի կնքումից հետո։

Իրանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում, որտեղ վերջիններս կմասնակցեն միջուկային զենքի չտարածման պայմանագրի ՄԱԿ համաժողովին։

Ապրիլի 2-ին, երբ Քերին հայտարարեց շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, նա նշեց, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել առավել բարդ և համապարփական հարցերի շուրջ, սակայն դեռևս առկա են տարաձայնություններ մի շարք տեխնիկական և քաղաքական հարցերի վերաբերյալ։ Հենց այս հարցերի շուրջ տարաձայնություններն էլ այժմ առանցքային և վճռորոշ են դարձել հունիսի վերջին նախատեսվող Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի կնքման համար։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու գրաֆիկի մասին է։

Վերջին շրջանում Իրանի և վեցնյակի անդամների միջև երկխոսությունը կոշտ երանգավորում է ստացել։ Այսպես, Իրանը շարունակում է պնդել պատժամիջոցները հանելու վրա, ինչը մերժվում է Միացյալ Նահանգների կողմից։ Վերջինս շարունակում է պնդել, որ պատժամիջոցները չեղյալ համարելու համար Իրանը պետք է թույլ տա իր միջուկային օբյեկտների մանրակրկիտ դիտարկում իրականացնել՝ համոզվելու, արդյոք Իրանը կատարում է ստանձնած պարտավորությունները, թե՝ ոչ։

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Զարիֆն, իր հերթին, նշում է, որ իսկզբանե որոշվել է, որ պատժամիջոցները հանելն Իրանի կողմից համաձայնագրի պայմանների կատարման հետևանք չի լինելու։

Նյու-Յորքյան հանդիպման ժամանակ Իրանը նաև բացատրություններ է սպասում Վաշինգտոնից Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված օրինագծի կապակցությամբ։  «Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի բովանդակություն 2015» անվանումը կրող այս փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու դեպքում, Կոնգրեսին իրավունք է վերապահվում վերանայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը, ինչը, բնականաբար, մեծ վրդովմունք է առաջացրել Թեհրանում։

Հարկ է նշել, որ Լոզանի համաձայնագրից հետո Իրանի և «վեցնյակի» միջև բանակցություններում որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել, միաժամանակ նկատվում է որոշակի լարվածություն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: