ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ապրիլի 26-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որն անցկացվում է արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ  հանձնարարականներ տվել պատասխանատուներին: 

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է տեղական արտադրողներին պետական աջակցության ծրագրերին և նշել, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում աջակցում է և շարունակելու է օժանդակել բոլոր այն նախաձեռնողներին, ովքեր ցանկանում են արտադրել և արտահանել:

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն շուրջ 330 ընկերություն: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: