ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է հրադադարի համաձայնագրից

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն առ այն, որ սահմանին կանգնած ադրբեջանական զորքերին հրաման է տրված ոչնչացնել շարժվող ցանկացած ռազմական թիրախ, փաստացի վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է 1994 թ.-ի հրադադարի համաձայնագրից:

Ապրիլի 22-ին Զաքիր Հասանովի արած այս հայտարարությունից անցել է արդեն մեկ շաբաթ, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը լռում է: Եվ առավել զարմանալին այն է, որ այս հայտարարությունը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, արվել է ոչ թե որևէ այլ հարթակում, այլ անմիջապես ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ։

Մեկ շաբաթն այն տրամաբանական ժամանակն է, որ նույնիսկ տարածաշրջանում քաղաքական բավական բուռն զարգացումների, այդ թվում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում միջազգային հանրությունը կարողանար գիտակցել նման հայտարարության նշանակությունն ու տալ արժանի արձագանք։

Հրադադարի ռեժիմը ենթադրում է ցանկացած տիպի ռազմական գործողությունների դադարեցում։ Դրա փոխարեն մենք ականատես ենք լինում ամեն օր սահմանին հնչող կրակոցների, դրանց հետևանքով զոհերի թվի զգալի աճի, հաճախակի դիվերսիաների և այլն։ Եվ այս ամենը, լինելով հրադադարի ռեժիմի ակնառու խախտումներ, միայն անորոշ կոչերի է հանգեցնում միջազգային հանրության և միջնորդության կողմից։

 Սակայն Հասանովի այս հայտարարությունը շատ ավելին էր, քան մինչ այդ տեղի ունեցածի զգալի մասը։ Դա բարձրաձայն արձանագրումն էր այն փաստի, որ Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի ռեժիմից և իրեն համարում է պատերազմի մեջ։

 Այս իրավիճակում, թերևս, միակ տրամաբանական արձագանքը պետք է լինի ուժի չկիրառման մասին նոր՝ եռակողմ համաձայնագրի կնքման պահանջը Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի մասնակցությամբ։ Այն կամրագրի կողմերի պարտավորությունը՝ պահպանել հրադադարի ռեժիմը ԼՂՀ-Ադրբեջան, ՀՀ-Ադրբեջան սահմաններում, ինչպես նաև կբացառի այնպիսի մարտավարությունը, որի մասին իր ելույթում նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ուժի չկիրառման մասին նոր համաձայնագիրը այն միակ վստահության միջոցը կլինի, որը կկանխի հետագա սրացումները սահմաններում, հետ կպահի Ադրբեջանին նման գործողություններից և հռետորաբանությունից, ինչպես նաև հիմք կապահովի խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: