ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ հանդիպել են ԱլԳ երկրների առևտրի նախարարները

Մայիսի 7-ին Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն) տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության առևտրի նախարարական առաջին հանդիպումը, որն անցկացվել է Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության հովանու ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպումը համանախագահել են ԵՄ Առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:  Հանդիպմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուսիա) և ԵՄ անդամ երկրների պաշտոնական պատվիրակությունները:

Հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Արևելյան Գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացի շրջանակներում նախարարական հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵՄ և Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրների ընթացիկ առևտրային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև  քննարկել են ապագա համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով ԱԳ մասնակից երկրների նախընտրությունները ԵՄ հետ առևտրային հարաբերություններում: 

Ներկայացվել և քննարկվել են երկրներում ընթացող տնտեսական բարեփոխումների իրականացման և արդիականացման գործում հնարավոր հետագա աջակցության և փոխհամագործակցության հարցեր:

ԵՄ նախագահությունը և Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել են ԵՄ պատրաստակամությունը՝ խորացնելու և ամրապնդելու տարբերակաված առևտրային հարաբերություններ ԱԳ երկրների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: