ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բացառիկ. Վլադիմիր Վարտանով. մենք ստիպված ենք մեր շրջապատում ուրիշներից լավը լինել, եթե ոչ, մեզ կոչնչացնեն

 

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Արցախյան ազգային, ազատագրական պայքարի առաջամարտիկ, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վլադիմիր Վարտանովի հետ:

 

 

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել Շուշիի հաղթանակը հայ ժողովրդի վրա:

- Անկասկած, Շուշիի հաղթանակը մեծ ոգևորության աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար: Սակայն այդ ազդեցությունը ավելի լավ պատկերացնելու համար հարկ եմ համարում անդրադառնալ հաղթանակին նախորդող տարիներին: 1980-ական թվականների վերջին, երբ Արցախի շարժումը սկսվեց, թուրքը իր առաջ նպատակ դրեց հեռացնել Ղարաբաղի սահմանները Հայաստանից, դրա համար սկսեց հայաթափել Ղարաբաղից դուրս սահմանամերձ հայաբնակ գյուղերը: 1991 թվականի գարնան կեսերին, ամռան սկզբին նրանց արդեն հաջողվել էր հայաթափել բոլոր գյուղերը, վերջին գյուղը Գետաշենն էր: Նույն ճակատագրին արժանացան նաև Բերդաձորի հայերը: Բերդաձորը ամենամոտ գյուղն էր Հայաստանի սահմանին, և այն հայերից մաքրելով` թուրքերը նպատակ էին դրել, ինչպես արդեն նշեցի, հեռացնել Ղարաբաղի սահմանները Հայաստանից:

Այն ժամանակ դեռ ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերը հասկանում էին, որ իրենց գլխավերևում յաթաղան է կախված: Դեռ Սովետական Միության կազմում ակնհայտ էր, որ թուրքերը ցանկանում են կոտորել հայերին: Թուրքերի նման մտադրության վառ ապացույցն էին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի դեպքերը: Սովետական Միության փլուզումից հետո այն ժամանակ դեռ ԼՂԻՄ-ի հայերը հասկացան, որ այդ յաթաղանը շուտով ուղղվելու է իրենց դեմ: Թուրքերը, առաջնորդվելով այդ հայատյաց ուժեղ մղումներով, շարունակում էին Ղարաբաղի հայերին ֆիզիկապես հեռացնել Հայաստանի սահմաններից և կենտրոնացնելՍտեփանակերտի շուրջ: Սակայն ղարաբաղցիները չցանկացան ցեղասպանվել:

Այն բանից հետո, երբ Շուշին, մի քանի օր հետո նաև Լաչինի միջանցքը բացվեց, արցախցիները նմանվեցին այն մարդուն, ում կոկորդը ուժեղ մի քանի րոպե սեղմում են, և թվում է, թե նա ուր որ է կմահանա, սակայն վերջին վայրկյանին նա պաշտպանական գործողություն է ձեռնարկում, թուլացնում իր կոկորդը սեղմած ձեռքը և ազատ շունչ քաշում:

Ղարաբաղցիները կարողացան թուրքի դեմ պայքարել, նրան հաղթել որովհետև չհանձնվեցին` հիմար չգտնվելով և չմտածելով, որ թուրքը իրենց այս անգամ չի մորթի, չնայած որ բազմիցս գնացել է այդ քայլին: Ղարաբաղի ընդամենը հարյուր հազար ժողովուրդը կանգնեց հինգ-վեց միլիոն ժողովուրդ ունեցող Ադրբեջանի դիմաց:

Հայաստանից Ղարաբաղին գնացող օգնությունը չափավոր էր, Հայաստանը այդպես էլ չգնաց Ադրբեջանի դեմ լայնամասշտաբ գործողությունների, և պատերազմի հիմնական բեռը ընկավ Արցախի վրա: Պատահական չէ, որ մենք հիմա կարողանում ենք հանգիստ ասել, որ մենք պատերազմի կողմ չենք եղել: Եթե չլիներ Արցախի բնակչությունը, եթե նրանք փախչեին, հնարավոր չէր լինի ադրբեջանցիներին լուրջ դիմադրություն ցույց տալ: Այս տեսակետից պետք է վստահ ասենք, որ պատերազմի հաղթանակը եղել է հենց ղարաբաղցիներինը:

Ինչո՞վ էր պայմանավորված Շուշիի հաղթանակը:

- Միայն մեր խելքով: Շուշիում դրսևորած խելացի ռազմավարությունը, որը ներառում է թե՛ զինվորի՝ ռազմական գործողություն ծրագրելու հմտությունը, թե՛ բարձր մակարդակի հետախուզական կարողությունները, թե՛, ինչու ոչ, մեր խորամանկ գործողությունները, որոնք ստեղծում և էլ ավելի էին խորացնում թուրքերի միջև առկա տարաձայնությունները:

Մեր զենքն ավելի քիչ էր, զինվորները՝ նույնպես: Այս առումով շատ հետաքրքիր էր նաև Աղդամում ստեղծված իրավիճակը: Հարկ է միայն նշել, որ տարբեր աղբյուրների համաձայն` Աղդամում երեք անգամ ավելի շատ ասկյար կար, քան ամբողջ Ղարաբաղում առկա հայկական զինված ուժերը: Այնտեղ տասնհինգից երեսուն հազար ասկյար ոստիկան և տարբեր բաշիբոզուկներ էին հավաքվել` նպատակով բզկտելու Ղարաբաղը: Ղարաբաղի մեր զինված ուժերը, միասին վերցրած,, ընդամենը երկու հազար զինվոր ուներ, եթե գյուղացի տղամարդկանց, ովքեր չունեին զինվորական հմտություններ, նույնպես գումարեինք, մի կերպ կկազմեր հինգ հազար:

Եթե ընդհանրական դիտարկենք` ներառելով նաև Շուշին, Լաչինը և այլն, ապա պետք է ասենք, որ այդ ժամանակ Ղարաբաղում եղած թուրքական զինված ուժերը գերազանցում էին հայկական զինված ուժերին տասը- տասնհինգ անգամ, սրան գումարած՝ զենքի պակասությունը, երբ ամեն մի ավտոմատ լավագույն դեպքում ուներ մի քանի հարյուր փամփուշտ, հակաօդային ուժի բացակայությունը: Այս պայմաններում միայն խելքով է հնարավոր հաղթել:

Այս տարիների ընթացքում, որո՞նք են եղել մեր բանակի ձեռքբերումները:

- Բանակ ունենալն ինքնին արդեն ձեռքբերում է: Բանակը պետության անկախության կարևոր մասնիկ է: Պետք է նշել, որ սկզբնական շրջանում մեր բանակը շատ վատ վիճակում էր: Պատճառը այն չէր, որ մենք չէինք ուզում լավ բանակ ունենալ, մենք ուղղակի միջոցներ չունեինք դրա համար: Հիմա մեր բանակը մեր երկրի հզորագույն կառույցներից մեկ է, որը ի վիճակի է թե՛ մերձկասպյան թուրքերին ոչնչացնել, որոնց շփոթելով` մարդիկ ադրբեջանցի են կոչում, թե՛ օսմանյան թուրքերի դեմն առնել: Դե բնական է՝ վերջիններիս գրավել մեր ռեսուրսները չեն բավականացնի, բայց նրանց կանգնեցնել, որպեսզի Արաքս գետը չանցնեն, մեր բանակը ի զօրու է: Սա արդեն մեծ նվաճում է:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ մեր բանակը այս տարածաշրջանում ամենալավերից մեկն է: Սա ունի պարզ պատճառ. մենք ստիպված ենք լավ կռվել, որովհետև եթե չդիմադրես քեզ կոչնչացնեն գազանաբար ու միայն քեզ չէ, այլ քո մեջքի հետևում գտնվող քո ընտանիքին, քո հարևաններին: Մենք ստիպված ենք մեր շրջապատում ուրիշներից լավը լինել, եթե ոչ, մեզ կոչնչացնեն

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: