ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանական ռազմանավերը կրակել են Սինգապուրի դրոշով բեռնանավի ուղղությամբ

Իրանական ռազմանավերը կրակահերթի են ենթարկել Սինգապուրի դրոշով Alpine Eternity բեռնանավը, որը գտնվում էր Պարսից ծոցի միջազգային ջրերում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Արաբական միացյալ Էմիրությունների պատկան մարմիններին։ 

Վերջինիս համաձայն՝ նավը աղետի ազդանշան է ուղարկել ԱՄԷ ափային ծառայությանը, որն արձագանքել է դրան և օգնել է, որ նավը կարողանա մտնել Ջեբել-Ալի նավահանգիստ։

Գործակալության տվյալների համաձայն՝ կրակոցները նախազգուշական բնույթ են կրել։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը միջադեպը բացատրել է այն հանգամանքով, որ մարտի 22-ին Alpine Eternity բեռնանավը մեծ վնաս է հասցրել  իրանական նավթային պլատֆորմին։ Այդ վնասը փոխհատուցելու համար էլ Իրանը փորձել է բռնագրավել բեռնանավը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: