ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները քննարկել են Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները

Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպումից հետո Հայաստանի և Սլովակիայի նախարարները ստորագրել են երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: