ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պահանջելու են վերադարձնել բոլոր եկեղեցիները. Արամ Առաջինի հարցազրույցը New York Times-­ին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի հետ զրուցել է Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու նպատակով Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մասին: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ, նա հայտնել է, որ դատական հայց ներկայացնելու մասին որոշում է կայացրել 30 իրավաբանի, այդ թվում և Թուրքիայից մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:

Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ է եկեղեցու դերը` Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Կարծում եմ, որ հարյուր տարի անց արդեն վաղուց ժամանակն է, որ մենք շեշտը դնենք փոխհատուցման վրա»: «Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները` վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերը և, ի վերջո, անհատական սեփականությունները: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ»,­ - ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Նա տեղկացրել է, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը դեռևս որևէ պատասխան չի տվել իրենց ներկայացրած հայցադիմումին, և գուցե դատավորներն այն պարզապես անտեսել են: Այդուհադերձ թուրքական Քոզանի (Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը հայկական կողմի ներկայացրած դիմումին անմիջապես արձագանքել էր` նշելով. «Անգամ մի փոքր հողակտոր չի տրվի որևէ մեկին»:

Արամ Ա կաթողիկոսը, ով երբեք չի այցելել Սիսի կաթողիկոսարանի տարածք, նշել է, որ մտավախություն ունի, թե թուրքական իշխանություններն իրենց գործողություններով վերացրել են այդտեղից հայկական ինքնության հետքը: Նա նաև հայտնել է, որ իրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնեական արժեքներից մեկին` ներողամտությանը: «Ներողամտությունը գալիս է, երբ կա խոստովանանք, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժեքների և հավատի մի մասն է, բայց նախ և առաջ Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ», ­- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Եկեղեցու առաջատար փաստաբան Փայամ Ախավանը, ով ևս տվյալ գործում ներգրավված իրավաբաններից է, ամերիկյան պարբերականի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դեպքում հայցը տեղափոխելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մենք սեփականության պահանջ ենք ներկայացրել: մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է»,-­ նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: