ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանային էներգետիկ առանցքի նոր հեռանկարներ

Օրերս Իրանի էներգետիկայի փոխնախարար Խուշանտ Ֆալահաթիանն իր վրացի գործընկերոջ` Մարիամ Վալիշվիլիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում առկա է տարածաշրջանային համագործակցության լուրջ պոտենցիալ:

Ֆալահաթիանի խոսքով՝ Իրանը, Հայաստանը և Վրաստանը մոտակա ժամանակներս կսկսեն եռակողմ համագործակցությունն էլեկտրաէներգիայի մատակարարումների շուրջ:

Իրանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ վարկի տեսքով իրանական բանկերի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքում 170 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում:

«Հայաստանի տարածքով մենք կարող են էներգետիկայի փոխանակում իրականացնել Վրաստանի հետ», - նշել է Ֆալահաթիանը: Իրանցի պաշտոնյան նաև հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին անհրաժեշտության դեպքում ներդրումներ իրականացնել Վրաստանի էներգետիկ ոլորտում, մասնավորապես՝ էլեկտրացանցերի և էլեկտրահաղորդման գծերի շինարարության մեջ:

Ինչպես տեսնում ենք Իրանը, որն, ըստ կանխատեսումների, արդեն այս ամառ կազատվի մի շարք սանկցիաներից, արդեն իսկ սկսել է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմանը, տնտեսական ներուժի հզորացմանն ուղղված քայլեր իրականացնել: Անշուշտ, էներգետիկ ոլորտն այս հարցում հանդիսանում է ամենահեռանկարային և շահավետ ոլորտներից մեկը: Եվ առավել հետաքրքրական է հենց Իրանի կողմից տարածաշրջանային էներգետիկ առանցքի կառուցման հարցում Հայաստանի ընտրությունը: Դա մասամբ պայմանավորված է մի կողմից հայ-իրանական էներգետիկ համագործակցության բավական լուրջ ներուժով և առկա ծրագրերով, մյուս կողմից՝ Իրանի տարածաշրջանային քաղաքականությամբ (մասնավորապես՝ Ադրբեջանի հետ առկա որոշ խնդիրներով):

Տվյալ պարագայում Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ առանցքը կարող է դառնալ տարածաշրջանային լուրջ գործոն՝ հաշվի առնելով ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի (Վրաստանը համեմատաբար թույլ է այս ոլորտում) էներգետիկ ներուժը, ինչպես նաև՝ տվյալ առանցքին Ռուսաստանի միանալու հեռանկարը: Հատկանշական է, որ Հայաստանը ևս այս ուղղությամբ վերջին շրջանում բավական լուրջ քայլեր է ձեռնարկել՝ մասնավորապես «Շինուհայր» ենթակայանը Հրազդան  ՋԷԿ-ին միացնող 230 կմ երկարությամբ Էլեկտրահաղորդման օդային գծի, «Եղեգնաձոր», «Դդմաշեն», «Այրում» ենթակայանների կառուցումը: Տվյալ նախագծերը ՀՀ էներգետիկ համակարգի հզորությունների մեծացման, ինչպես նաև կորուստների նվազեցման ուղղությամբ լուրջ քայլ կարող է դառնալ՝ նպաստելով նաև Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան էներգետիկ համակարգերի միջև էներգետիկ կապի հզորությունների մեծացմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: