ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Աշոտյանը Ռիգայում հանդիպել է լատվիացի իր գործընկերոջ հետ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել լատվիացի իր գործընկեր Մարիտե Սեյլեի հետ:

Հանդիպման ընթացքում Լատվիայի կրթության նախարարը բարձր է գնահատել Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը թե բովանդակային և թե կազմակերպչական տեսանկյուններից և մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար:

Պատասխան խոսքում նախարար Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով տիկին նախարարին գնահատականի և անձնական ակտիվ մասնակցության համար, ընդգծել է Երևանյան կոմյունիկեի կարևորությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետագա զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև հայ-լատվիական կրթա-գիտական համագործակցության հեռանկարները, մասնավորապես երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: