ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման ցանկանում է այցելել Կուբա մինչ նախագահական ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի Կուբա այցելել մինչ 2017 թվականին երկրի նախագահի պաշտոնից հեռանալը։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը ճեպազրույցի ժամանակ, որին առաջին անգամ ներկա են եղել կուբացի լրագրողներ, գրում է lenta.ru-ն:

«ԱՄՆ նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա Կուբա այցելել»,- հայտարարել է Էռնեստը: Նա նաև հաստատել է, որ Օբաման շարունակում է պաշտպանել երկու երկրների միջև կապերի ընդլայնման գաղափարը։ Դա մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ում և Կուբայում դեսպանատների բացմանը:

Ապրիլի 14-ին Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել Կուբան ահաբեկչության հովանավորների ցանկից հեռացնելու մասին առաջարկը: Հավանայում այդ որոշումն անվանել են արդարացի՝ նշելով, որ Կուբան ընդհանրապես չպետք է լիներ այդ ցանկում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: