ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը արձագանքել է The New York Times-ի քննադատությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ամերիկյան The New York Times  պարբերականին «Թուրքիայի գլխին ամպեր են կուտակվում» խորագրով հոդվածի համար։ «Դա գրելով` դուք դուրս եք գալիս խոսքի ազատության սահմանից և միջամտում եք Թուրքիայի գործերին: Կարո՞ղ եք դա գրել ԱՄՆ-ի նկատմամբ: Նրանք դա թույլ չեն տա և նույն պահին կանեն՝ ինչ-որ պետք է», - հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ վերոհիշյալ հոդվածում քննադատվում էր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում տիրող մռայլ մթնոլորտը: Նշվում էր նաև, որ նախագահը հետապնդում է իր քաղաքական ընդդիմախոսներին՝ այդ թվում նաև լրագրողներին։ Պարբերականը կարծում է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները պետք է ազդեն Անկարայի վրա իր այս քաղաքականությունը վերանայելու նպատակով, գրում է РИА Новости-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: