ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրենց ապարդյուն գործողությունները. նրանք «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր են բացում և, որպես Հայաստանի կամ Ղարաբաղի Զինված ուժերի նախկին զինծառայողներ, Հայաստանի քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատում և տվյալներ կորզում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

«ԱԱԾ-ն շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացը։ Արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում հորդորում՝ դիմել ԱԱԾ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: