ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիան՝ քաղաքական նոր դարաշրջանի նախաշեմին

Իսպանիայում մայիսի 24-ին կայացած տեղական ընտրությունները լուրջ փորձություն դարձան երկրի երկկուսակցական համակարգի համար, որը գոյություն ունի Իսպանիայում արդեն ավելի քան 35 տարի։ Չնայած ընտրություններում հաղթել է իշխող Ժողովրդական կուսակցությունն՝ այս ընտրությունների արդյունքները վերջին 20 տարվա ընթացքում իշխող կուսակցության ամենավատ արդյունքներն են։  Կուսակցությունը հաղթել է 13 շրջաններից 11–ում, սակայն շրջաններից և ոչ մեկում իշխող կուսակցությունը չի ստացել բացարձակ մեծամասնություն։ Ժողովրդական կուսակցությանը համար լուրջ մրցակցություն է ստեղծել ոչ միայն վերջինիս ավանդական ընդդիմադիր Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը,այլ նաև բոլորովին վերջերս ձևավորված որոշ կուսակացություններ և շարժումներ։ Տեղական ընտրություններում անսպասել արդյունքներ է արձանագրել  «Մենք կարող ենք» կուսակցությունը, որ ձևավորվել է ավելի քան մեկ տարի առաջ։ Այն այժմ ընդգրկված է տարածաշրջանային բոլոր խորհրդարաններում:  Իսպանացիները լուրջ աջակցություն են ցուցաբերել նաև ձախակողմյան Podemos կուսակցությանը։ Վերջինիս կողմից աջակցվող թեկնածուները հաղթել են Մադրիդում և Բարսելոնայում և այժմ հավակնում են այս երկու կարևոր քաղաքների իշխանությունների ղեկավարի պաշտոնների։  

Այժմ Իսպանիայում բանակցություններ են ընթանում տարբեր կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու շուրջ։ Փորձագետները հավանական են համարում, որ իշխող կուսակցությունը կոալիցիայի մասին բանակցություններ կսկսի նորահայտ Ciudadanos կուսակցության հետ, որի առաջնորդը արդեն ակնարկել է, որ կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները դժվար են լինելու։  

Նշենք, որ Podemos-ը արդեն  հայտարարել է կոալիցիոն բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին բոլոր այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են փոխել երկրի քաղաքական կուրսը։ Երկրի քաղաքական կուրսը փոխելու անհրաժեշտություն զգում են նաև իսպանացիները։ Հենց այդ մասին են վկայում այս ընտրությունների արդյունքները։ Իսպանացիների նման ցանկությունը միանգամայն բնական է․ երկիրն արդեն ավելի քան չորս տարի գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, որը հաղթահարելու համար իշխանությունները դեռևս արդյունավետ միջոցներ չեն ձեռնակել։ Այս ամենին գումարվում են նաև հաճախակի դարձած կոռուպցիոն սկանդալները՝ այս կամ այն պաշտոնյայի անվան շուրջ։ Նման պայմաններում փորձագետներն արդեն կանխատեսում են, որ Ժողովրդական կուսակցության պարտությունը 2015 թվականի նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններին։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: