ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը քայքայվում է

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Զուրաբ Ջանփերիձեն իր երեք կուսակիցների հետ լքել է կուսակցությունը: Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ իրենք դուրս են եկել ինչպես կուսակցությունից, այնպես էլ Ազգային շարժում խմբակցությունից:

«Ինձ համար չեն փոխվել ոչ արժեքները, ոչ երկրի իրականության ընկալումը, ոչ քաղաքական տեսլականը և ոչ էլ քաղաքական մրցակիցը: Ավելին` մեր համախոհների հետ առավել ոգեշնչված և էներգիայով կշարունակենք մեր պայքարը, որպեսզի երկրում վերջ դրվի օլիգարխիկ իշխանությանը, երկիրը վերադառնա ժողովրդավարական ուղուն և տնտեսական առաջընթացին»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է նման քայլի պատճառներին, Ջանփերիձեն նշել է, որ դրանք առավել լուրջ քննարկման առարկա են և պետք է խուսափել իրենց հասցեին անհիմն քննադատությունից:

Ընդդիմադիրների նման քայլն արդեն իսկ առաջ է բերել բավական լուրջ քննադատության ալիք հենց «Միացյալ ազգային շարժման» շրջանակներում: Սկսվեցին ներկայացվել ընդդիմադիր պատգամավորների հեռանալու տարաբնույթ պատճառներ` սկսած անձնական ամբիցիաներից մինչև իշխանության կողմից հնարավոր ճնշումը: Չնայած հնարավոր տարբեր պատճառներին՝ արդեն նախկին գործընկերների քայլը «Միացյալ ազգային շարժումում» համարում են «անպատասխանատու»:

Միանգամից 4 պատգամավորի կորուստը բավական լուրջ է նախկին նախագահ Սահակաշվիլիի քաղաքական ուժի համար, քանի որ խորհրդարանում նրա տեղերը կրճատվելով դարձան 46: Թերևս դրանով է բացատրվում նաև կուսակցության ղեկավարության  բուռն և կոշտ քննադատությունը, ովքեր նաև մտավախություն ունեն, որ նման քայլը կարող է դառնալ նախադեպ մյուսների համար: Նման զարգացումն, անշուշտ, ընդդիմադիր ուժի համար պարունակում է լուրջ մարտահրավերներ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրությունները հեռավոր ապագայում չեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: