ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սանտա Մարգարիտան ճանաչել է Ցեղասպանությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Սանտա Մարգարիտան միացել է Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը

«Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանը որոշում է աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»,- ասված է քաղաքապետարանի որոշման մեջ:

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «որոշ կառավարություններ, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները, չեն ընդունում Ցեղասպանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է: Հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում», նշված է փաստաթղթում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: