ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում կստեղծվի «Մայքրոսոֆթի» տարածաշրջանային ինովացիոն կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալվող համագործակցությունը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով «Մայքրոսոֆթ» ընկերության հետ կնքված պայմանագրերին:

«Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ տարեկան 2-­2.5 հազար ուսանողներ կկարողանան վերապատրաստում անցնել «Մայքրոսոֆթի» միջոցով: Բացի այդ, մոտավորապես 200 սկսնակ ընկերությունների կտրվի աջակցություն, իսկ հանրակրթական ոլորտում կներդրվի լավագույն փորձը: Կարևոր է նաև այն, որ «Մայքրոսոֆթի» հետ համագործակցությունն ընդգրկում է նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը, ինչի շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի և ավելի ճանաչելի կդառնա, իսկ վարկանիշային առումով կբարձրանա Հայաստանի նկատմամբ վստահությունը: Դա կարևոր հանգամանք է Հայաստանում ներդրումներ կատարելու առումով»,­ ասել է Ճշմարիտյանը:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև կնքված համաձայնագրերը: «Առաջինը մեր հետագա համագործակցության մասին հուշագրի ստորագրումն էր, որը ընդգրկում է բոլոր ոլորտները, այսինքն՝ նախկինում ունեցած համաձայնագրի թարմացում էր: Երկրորդը՝ տարածաշրջանային ինովացիոն կենտրոնի ստեղծումն է, որը հանդիսանալու է «Մայքրոսովթի» ինովացիոն լավագույն կենտրոններից մեկը: Դրա հենքի վրա էլ կատարվելու է ամպային տեխնոլոգիաների և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումը: Ստորագրվել են նաև համաձայնագրեր պաշտպանության և կրթական ոլորտներում»,­- պարզաբանել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: