ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանն որդեգրել է նոր ռազմական հայեցակարգ

Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ «ակտիվ պաշտպանության» հայեցակարգին, այս մասին ասվում է երկրի Պետական խորհրդի կողմից հրապարակված «Պաշտպանության սպիտակ գրքում»:  Վերջինս նախանշում է երկրի աճող շահերն ավելի արդյունավետ պաշտպանության նպատակով աշխարհում չինական ռազմական դերի մեծացման անհրաժեշտությունը:  Փաստաթղթում Չինաստանը վերահաստատում է խաղաղ զարգացմանը և ակտիվ պաշտպանության ռազմական ռազմավարությանը իր հավատարմությունը. «Մենք չենք հարձակվի, եթե հարձակման չենթակվենք, սակայն անկասկած կպատասխանենք հարձակումներին: Չինսատանը չի ձգտում գերակայության կամ ընդլայնման»,-ասվում է Սպիտակ գրքում: 

Հաշվի առնելով, որ աշխարհի տնտեսական և ռազմավարական կենտրոններն անցնում են Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով՝  այս փաստաթուղթը մատնանշում է կոնկրետ երկրներից եկող մարտահրավերները: Մասնավորապես առանձնացվում են Ասիայում ԱՄՆ-ի աճող ռազմական ներկայությունը և Ճապոնիայի կողմից իր  անվտանգության հայեցակարգի վերանայումը:

Սպիտակ գրքում առանձնացվում է անվտանգության չորս կարևոր տիրույթներ՝

  • ծովեր և օվկիանոսներ: Սրանք կարևոր են Չինաստանի կայունության և զարգացման տեսանկյունից: Չինաստանը մեծ կարևորություն է հատկացնում իր ծովային իրավունքներին և շահերին: Այս կապակցությամբ նշվում է Հարավչինական ծովի խնդրի հետևանքով տարծաշրջանում առաջացած լարվածությունը: Նշվում է, որ «որոշ հարևաններ սադրիչ գործողություններ են իրականացնում՝ ամրապնդելով իրենց ռազմական ներկայությունը Չինաստանի որոշ կղզիներում»: Այս ձևակերպմամբ Պեկինն ի նկատի ունի Վիետնամին և Ֆիլիպիններին, որոնք հողի բարելավման աշխատանքներ են իրականացնում  վիճելի Հարավչինական ծովում: 
  • կիբեռտարածություն. «Չինաստանը առերեսվել է իր կիբեռ ենթակառուցվածքին ուղղված լուրջ մարտահրավերի և հակերային հարձակումների զոհ է դարձել»: Նախատեսվում է զարգացնել ցանցային և տեղեկատվական անվտանգությունը ապահովող կիբերուժերը  և մասնակցել միջազգային կիբերհամագործակցությանը:
  • Միջուկային ուժերը. «Այն ռազմավարական անկյունաքար է հանդիսանում ազգային անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից: Չինաստանը կպահի իր հնարավորություններն այն նվազագույն մակարդակի վրա, որը պահանջում է անվտանգության ապահովում»:
  • Տիեզերական տարածություն. Փաստաթղթում նշվում է, որ հայտնվել են տիեզերքի ռազմական օգտագործման առաջին նշանները: Չինաստանն իր տիեզերական միջոցները կծառայեցի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ պահպանելով տիեզերական անվտանգությունը:

Պեկինը հատկապես մեծ կարևորություն է տալիս բաց ծովերի պաշտպանությանը: Այսպես, Սպիտակ գրքում նշվում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կմեծացնի բաց ծովերի պաշտպանության իր պարտավորությունը:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ Սպիտակ գիրքը մատնանշում է չինական արդիականացվող բանակի աճող վստահությունը: Իր ռազմական ռազմավարությունն առաջին անգամ շարադրելով՝ Պեկինը հավակնում է ավելի մեծ համաշխարհային դերակատարման: «Չինաստանը հիմա կարծում է, որ իր պաշտպանության կարիք զգացող տարածքներն ավելացել են, այն ալևս չի սահմանափակում իր զինվորականներին»,- կարծում է Պեկինի համալսարանի դոկտոր Վանգ Հիանգսուին:

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանի ռազմական բյուջեն շարունակաբար մեծանում է: Պեկինը հսկայական գումարներ է ծախսում բանակի արդիականացման վրա: Այժմ Չինաստանի ռազմական բյուջեն աշխարհի մեծությամբ երկրորդ ռազմական բյուջեն է: «Այսօր չինական բանակն ավելի ուժեղ է. բնական է, որ այն հավակնում է մեծացնել իր դերակատարումը»,- կարծում է Վանգը: Ավելացնենք, որ Սպիտակ գիրքը հրապարակվում է 1998 թվականից, սակայն առաջին անգամ է, որ այնտեղ խոսվում է Չինաստանի ռազմական ռազմավարության մասին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: