ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ը և Շվեյցարիան ստորագրել են հարկային թափանցիկության նոր համաձայնագիր

Մայիսի 27-ին ԵՄ-ն և Շվեյցարիան ստորագրել են հարկային թափանցիկության պատմական նոր համաձայնագիր, որը կնպաստի խստացնելւ հարկերից խուսափողների դեմ պայքարը: Ըստ համաձայնագրի` 2018 թվականից սկսած երկու կողմերն էլ պետք է ավտոմատ կերպով փոխանակեն տեղեկատվություն իրենց բնակիչների ֆինանսական հաշիվների վերաբերյալ:

Սա նշանակում է, որ ավարտվելու է շվեյցարիական բանկային գաղտնիքը ԵՄ բնակիչների համար: Հարկ չվճարողներն այլևս ի վիճակի չեն լինելու թաքցնել  չհայտարարագրված եկամուտը շվեյցարական բանկերում: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Ըստ համաձայնագրի՝ անդամ պետությունները տարեկան կտրվածքով կստանան այն բնակիչների անունների, հասցեների, հարկային նույնականացման համարների և ծննդյան ամսաթվերի ինչպես նաև այլ ֆինանսական և հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ունեն հաշիվներ շվեյցարական բանկերում:  

Այս նոր թափանցիկությունն ուղղված է  ոչ միայն բարելավելու անդամ պետությունների կարողությունը բացահայտեու հարկային պարտականություններից խուսափողներին, այլ նաև հանդես գալու որպես գաղտնի եկամուտների զսպման միջոց: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: