ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանցկացվեն հայ-կիպրական համատեղ զորավարժություններ. Սեյրան Օհանյան

Հայ-կիպրական հարաբերությունները պաշտպանական ոլորտում հենված են բարեկամական հարաբերությունների, փոխադարձ աջակցության, պատրաստակամության և նաև ընդհանուր մոտեցումների հիմքի վրա: Տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարար Օհանյանը նաև ընդգծել է, որ Կիպրոսի հետ լուրջ պայմանագրաիրավական հիմք է ստեղծված համագործակցության շրջանակում և այն իրականացվում է ամենամյա ծրագրի համաձայն:

«Բանակցությունների ընթացքում մենք նշեցինք այն բոլոր ուղղությունները, որոնցում համագործակցելու ենք և դինամիկ ընթացք ենք տալու: Ստորագրեցինք 2015թ. համագործակցության պլանը, որը ներառում է  ունեցած բ ոլոր ուսումնական վարժական փորձագիտական հնարավորությունները»,- ասել է նախարարը` հավելելով, որ կիպրացի գործընկերոջ այցը համապատասխան ընթացք կտա համագործակցությանը:

Սեյրան Օհանյանը նաև շեշտեց, որ հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ստեղծվել է միջպետական կառավարական հանձնաժողով: Շուտով կկայանա հանձնաժողովը երրորդ նիստը, որի ընթացքում կճշտվեն համագործակցության բոլոր շրջանակները:

«Բացի միջպետական և պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակից, խոսեցինք տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներից:  Ընդհանուր առմամբ հանդիպումները թույլ են տալիս ևս մեկ անգամ արձանագրելու, որ ունենք միասնական մոտեցում, որի շրջանակում մեր համատեղ ջանքերն ուղղելու ենք հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման խնդիրներին»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը համատեղ քննարկումների շրջանակում առաջարկություն է արել վարժական համատեղ միջոցառումների շրջանակում անցկացնել համատեղ զորավարժություններ: Ի պատասխան Օհանյանն ասել է, որ հայկական կողմն ընդունում է այդ գաղափարը, և մարտական ու օպերատիվ պատրաստության պատասխանատուներին հանձնարարություն է տրվել, որպեսզի ծրագրավորեն և որոշեն այն գործողությունների շրջանակը, որոնք իրականացվելու են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: