ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը Դամասկոսում հանդիպել է սիրիացի իր գործընկերոջ հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Սիրիայում հանդիպել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: Հանդիպմանը հետևած ասուլիսին Նալբանդյանը հայտարարել է , որ Հայաստանը մտահոգված է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակով։

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով, ասել է Նալբանդյանը», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանի խոսքով, Հայաստանը սիրիական ճգնաժամից ի վեր միջազգային ամենատարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում և, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, ահաբեկիչներին աջակցության անթույլատրելիությունը։

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: