ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ Գերագույն դատարանը մերժել է Ասկերովի և Գուլիևի վճռաբեկ բողոքը

ԼՂՀ Գերագույն դատարանն այսօր մերժել է Ադրբեջանի երկու քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վճռաբեկ բողոքը:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Ստեփանակերտում առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության համար։ Ասկերովն ու Գուլիևը դժգոհ են այս դատավճռից և ավելի մեղմ պատիժ են ակնլակում։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել էր նրանց բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի դատավճիռը։

Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը հայտնել է, որ հնարավոր է իր պաշտպանյալը հետագայում դիմի ԼՂՀ նագագահ Բակո Սահակյանին՝ ներում շնորհելու խնդրանքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: