ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վեցյակի» հետ բանակցություններն ավելի ու ավելի են բարդանում. Իրանի ԱԳՆ

Վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) հետ Իրանի բանակցությունները, որոնք նպատակաուղղված են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ մինչև հունիսի 30-ը վերջնական համաձայնության մշակմանը, դժվարությամբ են առաջ գնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրանցի լրագրողներին հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին: «Մենք դեռևս չենք կարող ասել, որ սևագրի պատրաստումը և դրա համաձայնեցումն արագ կկատարվի: Բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից հետո»,-ասել Է նա: Փոխնախարարի խոսքով՝ «պատժամիջոցները, ուրանի հարստացման ծրագրի հարցերը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որկ կզբաղվի այդ հարցերով, դեռևս քննարկման փուլում են»: «Բոլոր թեմաները սեղանի վրա են և քննարկվում են զուգահեռաբար,-ասել Է Արագչին, -Որքան ավելի շատ ենք մենք մոտենում վերջնաժամկետին, այնքան բանակցություններն ավելի ու ավելի լուրջ, դժվարին ու առարկայական են դառնում», հաղորդում  Է TACC-ը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: