ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին: Այդ մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ս․թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր Նախագահի և խորհրդարանի նախագահի մակարդակով: Սերժ Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսևորում և ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու և հիշատակելու են այդ փաստը:

Զրուցակիցները երկուստեք նշել են, որ պատմականորեն ձևավորված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և այդ պատմությունը հայտնի է լավ էջերով: ՀՀ Նախագահը և Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարևորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել և համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Կիպրոսի միջև ամուր հիմքերի և փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը: Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների միջև գործում է հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: