ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիան հրաժարվում է ռուսական գազից

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է ռուսական գազից երկրի կախվածությունը կրճատելու և ադրբեջանական գազի Եվրոպա հասցնելու ծրագրին(TAP) Բելգրադի աջակցության մասին, փոխանցում է Associated Press-ը: «Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը Սերբիա, ինչը չափազանց կարևոր է մեր ամերիկացի գործընկերների համար», - հայտարարել է Վուչիչը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը բալկանյան երկրներին կոչ էր արել հրաժարվել «Թուրքական հոսք» ռուսական ծրագրին մասնակցելուց և միանալ TAP-ին: Վերջերս Հունաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմոս Հոկշտայնը նշել էր, որ մատակարարումների դիվերսիֆիկացիան անվտանգության ապահովման լավագույն միջոցն է, և ավելի լավ կլինի հրաժարվել ռուսական գազի աղբյուրներից:

Սերբիան բազմիցս անդրադարձել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ իր դիրքորոշմանը, որն ամեն անգամ տարբերվում էր նախորդից: Այսպես, մայիսի սկզբին Սերբիայի նախագահը հայտարարել էր Սերբիայի տարածքում «Թուրքական հոսքի» իրականացման անհնարին լինելու և ռուսական գազից երկրի հրաժարվելու մասին: Այնուհետև նա հայտարարել էր, որ Բելգրադը դեռ չի կողմնորոշվել ռուսական ծրագրի հանդեպ իր դիրքորոշման հարցում և սպասում է Եվրամիության որոշմանը: Սրան էլ հետևել էր Սերբիայի արտգործնախարարի հայտարարությունը: Մայիսի 15-ին Իվիցա Դաչիչը ռուսաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում հայտարարել էր, որ Բելգրադը հետաքրքրված է «Թուրքական հոսքով»:

Փորձագետները կարծում են, որ, խուսանավելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև և հստակ պատասխան չտալով «Թուրքական հոսքի» վերաբերյալ, Բելգրադը ցանկանում է հասնել ռուսական գազի մատակարարման ավելի շահավետ պայմանների: Սերբիայի համար, որի գազի սպառման 75 տոկոսը բաժին է ընկնում ռուսական գազին, ձեռնտու չէ  ռուսական գազի հաշվին TAP-ին միանալը: Նախ՝ վերջինս իր ամբողջ հզորությամբ կգործի միայն 2025 թվականի մոտ, հետո էլ՝ նրա ծավալները արդեն բաշխված են մի քանի երկրների միջև:

Ավելացնենք, որ փորձագետները նշում են, որ «Թուրքական հոսքով» ռուսական գազը Թուրքիայից վերջնակետ՝ Բաումգարտեն, կարող է հասցվել ոչ միայն Թուրքիա-Հունաստան-Մակեդոնիա-Սերբիա-Հունգարիա երթուղով, այլ նաև՝ Թուրքիա-Հունաստան-Իտալիա երթուղով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: