ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովը կկայանա Աստանայում հոկտեմբերի 16-ին

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը կկայանա Աստանայում հոկտեմբերի 16-ին, հայտնում է tengrinews.kz-ը։

«Առջևում նախատեսված են մի շարք միջոցառումներ Ղազախստանում։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա հոկտեմբերի 16-ին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստ անցկացնել։ Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, կկայանա արտաքին գործերի նախարարների նիստը, ևս մի շարք միջոցառումներ են նախատեսված այս տարի Ղազախստանում»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

Ղազախստանում այսօր անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ: Ինչպես նշել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են շուրջ 20 հարցեր, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ: «Այդ փաստաթղթերը սահմանում են տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, հումանիտար, ռազմական և այլ ոլորտներում մեր համագործակցության ուրվագծերը»,- նշել է Մասիմովը:

Բացի այս, ստորագրվել են կազմակերպչական բնույթի մի շարք որոշումներ: «Իմ կարծիքով առանձնակի նշանակություն ունի ֆինանսատնտեսական ոլորտի արդիական խնդիրների համատեղ լուծման մասին պլանը, որն, ըստ էության, հադիսանում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմացմանն ուղղված համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ», - նշել է Ղազախստանի վարչապետը:

Վարչապետները քննարկել են նաև ԱՊՀ-ի շրջանակում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաստատել տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը անդամ երկրների տարածքում, մինչև 2020 թվականը միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հավանություն է տրվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020 թվականների համար:

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Ղազախստանում անց են կացրել նաև երկկողմ հանդիպումներ: Այսպես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  նախօրեին առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը  վերաբերող մի շարք  հարցեր: Երկուստեք  կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը: Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ  և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ  հարցերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: