ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը փորձելու է մոտ մնալ ԵՄ-ի հետ բանակցված Ասոցացման համաձայնագրին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, թե Եվրամիության հետ բանակցվելիք նոր փաստաթղթում պետք է հնարավորինս ներառվեն այն դրույթները, պայմանավորվածություններն ու մոտեցումները, որոնք ամրագրված էին բանակցված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագրում:

«Ասում եմ հնարավորինս, որովհետև բոլորս գիտենք, որ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, մենք ունենք ստանձնած որոշակի պարտավորություններ, որոնք ոչ բոլոր հարցերն են հնարավոր դարձնում վերցնել նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրից», - նշեց նա՝ հավելելով, որ ինչպես իրենց, այնպես էլ Եվրամիությունը ներկայացնող իրենց գործընկերների համար շատ կարևոր է գտնել այն ոլորտները, որտեղ Երևանն ու Բրյուսելը դեռ կարող են համագործակցել:

Փոխնախարարն ասաց, որ այժմ «մաղում ու հանում են» այն ոլորտները, որտեղ Եվրամիության հետ համագործակցությունն այլևս հնարավոր չէ - «Արտաքին առևտրային գործունեության մեջ, մաքսային միություններ, ազատ առևտրի գոտիներ, տնտեսական միություններ․․․ սա շատ բնորոշ է, և յուրաքանչյուր մաքսային միության կամ տնտեսական միության պայմաններում դուք կտեսնեք սա: Օրինակ, Եվրամիության անդամ որևէ երկիր միայնակ իրավասու չէ որևէ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել որևէ երրորդ երկրի հետ դա արվում է Եվրամիության մակարդակով: Բնականաբար, այդ նույնը կա նաև Եվրասիական տնտեսական միության պայմաններում»:

 Պաշտոնապես բանակցությունները դեռ չեն սկսվել: Գարեգին Մելքոնյանը, այդուհանդերձ, թվարկել է այն ոլորտները, որոնք կարող են ներառվել Եվրամիության հետ կնքվելիք նոր փաստաթղթի տնտեսական հատվածում - «Ամենատարբեր ոլորտներում մրցակցություն, թափանցիկություն, ներդրումներ, ծառայություններ, առևտուր, նաև մաքսային վարչարարությանն առնչվող որոշակի հարցեր, վեճերի կարգավորման մեխանիզմ և այլն և այլն: Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք համաձայնագրում»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: